Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ադրբեջանում ընդունում են, որ «Սարի աղջիկ» երգը հայկական է

Տեղադրվել է10:19 PM

Ադրբեջանում սկսել են ընդունել, որ վերջին տարիներին հակահայկական քարոզչության նյութ դարձած հանրահայտ «Սարի աղջիկ» (արբեջանցիներն այն կոչում են «Սարը գյալին») երգը ստեղծված է հայկական ժողովրդական մեղեդու հիման վրա , ինչը բազմիցս փաստել են նաեւ թուրք հանրահայտ մտավորականներն ու արվեստագետները:

 «Pia.az»-ը գրում է, որ օրերս դա փաստել է նաեւ Ադրբեջանի ATV հեռուստաալիքի հայտնի պրոդյուսեր Էլչին Ալիբեյլին: ATV ալիքի հաղորդավար Նանեի` «Դալղա» ռեստորանում անցկացված ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ Է.Ալիբեյլին հայտարարել է, որ «Սարը գյալին»-ը հայկական ժողովրդական երգ է եւ կատարել է այն հայերենով: Է. Ալիբեյլին Ադրբեջանում համարվում է բազմակողմանի զարգացած մարդ: Է.Էլիբեյլիի անկեղծությունը թանկ է նստել իր վրա: Լուրը տարածվելուն պես նրան հեռացրել են պաշտոնից:

Share |

Գովազդ