Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Եգիպտոսում կարող են օգտվել Twitter-ից

Տեղադրվել է12:21 PM

Google ըկերությունը եգիպտոսցիներին հնարավորություն է տվել առանց համացանցի օգտվել Twitter սոցիալական կայքից, հաղորդվում է Google–ի պաշտոնական բլոգում։

Twitter միկրոբլոգի մատչումը Եգիպտոսում արգելվել էր մեկ շաբաթ առաջ։
Google-ի մասնագետների հաղորդմամբ՝ այժմ եգիպտոսցիները Twitter մուտք գործելու համար կարող են ձայնային հաղորդագրություն ուղարկել միջազգային երեք համարներից մեկով (ԱՄՆ, Իտալիա կամ Բահրեյն)։ Այդ հաղորդագրությունը մեխանիկորեն կգրանցվի Speak2Tweet–ի էջում #egypt առանցքային բառով (keyword): Նոր ծառայության համար համացանցի առկայությունը պարտադիր չէ։ Ծառայության արժեքը առայժմ չի նշվում։

«Մենք հույս ունենք, որ սա որոշ չափով կօգնի Եգիպտոսի ժողովրդին կապ պահպանել արտաքին աշխարհի հետ»,– նշվում է բլոգում։
Երկուշաբթի օրը եգիպտական ԶԼՄ–ները, վկայակոչելով Կահիրեում արևմտյան դիվանագիտական աղբյուրներին, հայտարարել էին, որ համացանցը Եգիպտոսում կմիանա առաջիկա 24 ժամվա ընթացքում։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Եգիպտոսի իշխանությունները 1000-ավոր բողոքներ են ստացել Եգիպտոսում համացանցի անջատման հետ կապված։ Բողոքներ են ներկայացրել նաև միջազգային կազմակերպություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները:

Այս մասին գրում է Tert.am-ը

Share |

Գովազդ