Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Պարոն Սարգսյան, ինչի՞ մասին է գրում WikiLeaks-ը

Տեղադրվել է11:51 PM

Հարգելի՛ պարոն Սարգսյան:

Զանգվածային լրատվության տարբեր միջոցներով տեղեկություններ տարածվեցին WikiLeaks-ում ներկայացված այն փաստի մասին, որ Հայաստանի Հանրապետությունը, հանձինս իր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Իրանի Հանրապետությանն է վաճառել զենք, որը գնվել է Բուլղարիայի Հանրապետությունից:

Մինչ այժմ որևէ պաշտոնական պարզաբանումներ Հայաստանի իշխանությունների կողմից զենքի գնման և վաճառման օրինականության, վճարված գումարների աղբյուրների և ստացված եկամուտների օգտագործման վերաբերյալ չի հրապարակվել:

ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե.

1. Հայաստանի Հանրապետությունն ինչքան գումար է ծախսել Բուլղարիայի Հանրապետությունից զինամթերք գնելու համար

2. Հայաստանի Հանրապետությունն ինչքան գումարով է վաճառել նույն զենքը և զինամթերքը Իրանի Հանրապետությանը

3. Հայաստանի Հանրապետության պետական որ մարմինն է որոշում կայացրել Բուլղարիայի Հանրապետությունից զենք գնելու վերաբերյալ

4. Հայաստանի Հանրապետության որ պաշտոնատար անձն է ստորագրել Բուլղարիայի Հանրապետությունից զենքի գնելու և Իրանի Հանրապետությանը նույն զինամթերքը վաճառելու վերաբերյալ պայմանագրերը:

Միաժամանակ խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության և Իրանի Հանրապետության միջև կնքված զենքի գնման վերաբերյալ պայմանագրի պատճենը:

Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5 օրյա ժամկետում:

Ուստի, ելնելով վերը նշվածից` խնդրում եմ տեղեկատվություն ստանալու հարցմանս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Հարգանքներով`
կազմակերպության նախագահ` Արթուր Սաքունց

Share |

Գովազդ