Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Wiki- Wiki - Wiki leaks. Ադրբեջան

Տեղադրվել է12:39 AM

Ադրբեջանի նախագահն ամերիկյան դիվանագետներին ասել է, թե «դամոկլյան սուրը» կախված է ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի վրա: Նրա խոսքերը նշված են ամերիկյան հեռագրում, որ հրապարակել է Wikileaks կայքը, հաղորդում է թուրքական «Hurriyet Daily News and Economic Review»-ն: Իլհամ Ալիեւը նկատի է ունեցել ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Ըստ այդ հեռագրի (փետրվար 2010թ.)՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բեռնսի եւ Ալիեւի հանդիպմանը Ադրբեջանի նախագահը կիսվել է իր մտահոգությամբ՝ հայ-թուրքական կարգավորման եւ ղարաբաղյան գործընթացի կապակցությամբ:

Բեռնսն ասել է, որ ԱՄՆ-ը կարծում է, թե հայ-թուրքական արձանագրությունների հարցում առաջընթացը կարող է քաղաքական միջավայր ստեղծել, որպեսզի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի ճկուն լինի ղարաբաղյան կարգավորման հարցում: «Ալիեւն ասել է, թե Ղարաբաղի հարցում առաջընթացի համար առնվազն 5-6 ամիս է անհրաժեշտ»,- ասված է հեռագրում: Ալիեւն առաջարկել է, որ արձանագրությունների վավերացումը հետաձգվի ապրիլի 24-ից հետո:

Ադրբեջանի նախագահը նաեւ իր բացասական կարծիքն է հայտնել արձանագրությունների վավերացման մասին, բողոքել է, թե հայերն առաջարկել են նշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետներ:

«Դա ըստ Ալիեւի, կխաթարի համաձայնագրի ողջ կարկասը: Նա նշել է, թե Հայաստանը խոցելի է իր մեկուսացման մեջ, քանի որ կախված է իր սփյուռքի դրամական փոխանցումներից, նաեւ գազի եւ էլեկտրականության ներկրումից»,- ասված է հեռագրում:

Share |

Գովազդ