Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ուղեւորը թալանել է օդանավը եւ գողացել 238 հազար դոլար

Տեղադրվել է2:21 AM

Կարիբյան ծովի կղզիներ թռչելու ժամանակ ապշեցուցիչ գողություն է արել ոմն աշխարհի քաղաքացի։ Օդանավի թռիչքի ժամանակ նա արել է գրեթե անկարելին։ Ուղեւորը հասել պահպանվող բեռի մոտ եւ գողացել 238 հազար դոլար։

Ինչպես գրում է «Գլոբալիստ»-ը, Air Antilles-ի չվերթը հատուկ է եղել. դրանով 1,6 մլն դոլար գումար էր տեղափոխվում։

Օդանավը դեպի Սենտ-Մարտին ուղղություն վերցրել է Գվադելուպեի օդանավակայանից։ Թռիչքի ժամանակ մի ուղեւոր իրեն վատ է զգացել։ Տղամարդը զուգարանում բավական երկար ժամանակ է անցկացրել:

Նշված տարածությունը օդանավն անցնում է 40 րոպեում։ Հանցագործը հանել է զուգարանակոնքը եւ հասել բեռնախցիկին, բացել պարկը եւ 238 հազար դոլար հափշտակել։ Հետո վերադարձել է զուգարան, զուգարանակոնքը հետ տեղադրել եւ վերադարձել ինքնաթիռի սրահ։

Վայրէջքի պահին ուղեւորի «վիճակն ավելի է վատացել»։ Նա ուղեկցոդուհուն խնդրել է շտապօգնություն կանչել։ Ոտքերի տակ պինդ հող զգալով՝ «խեղճն» իրեն ավելի լավ է զգացել։ Նա ներողություն է խնդրել բժիշկներից եւ նրանց ծառայություններից հրաժարվելով՝ հեռացել անհայտ ուղղությամբ։

Թանկարժեք բեռը պատվիրատուին հանձնելիս պարզվել է, որ գումարը պակասում է։ Հանցագործության սխեման արագորեն պարզվել է, սակայն ուղեւորին այդպես էլ չի հաջողվել բռնել։

Share |

Գովազդ