Ճապոնիայի ոստիկանությունը հաստատել է երկրում տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հետևած ցունամիի արդյունքում ավելի քան 10 հազար զոհերի ու անհետ կորածների փաստը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին: Ավելի վաղ հաղորդվում էր 6 հազար զոհերի ու անհետ կորածների մասին;
Մեկ այլ, «NHK» գործակալության տվյալների համաձայն էլ անհետ կորածների թիվը մոտ 17 հազար է: