Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Բահրեյնում արտակարգ դրություն է հայտարարվել
Տեղադրվել է7:09 PM
Բահրեյնի թագավոր Համադ ալ-Հալիֆը այսօր երկրում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղում անելով, տեղի հեռուստաընկերություններից մեկին:
Տեղեկատվության համաձայն, Համադ ալ-Հալիֆի որոշումը հետևել է այն բանից հետո, երբ երեկ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների զորքերը մուտք են գործել Բահրեյնի Թագավորություն: Նախօրեին մոտ հազար հոգուց բաղակացած սաուդյան զորակազմի մուտքը երկիր միապետության ղեկավարները բացատրել էին երկրի ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության անհրաժեշտությամբ, մինչդեռ ընդդիմությունը դա դիտարկել էր ուղղակի ռազմական ինտերվենցիա:
Արդեն մեկ ամսից ավել է, ինչ Բահրյեյնում ընթանում են հակակառավարական ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են բարեփոխումների լայն ծրագրեր իրականացնելու երկրում՝ միժամանակ վերջ դնելով համատարած սոցիալական անարդարությանը: Ընդդիմադիրներն երկրում մեծամասնություն կլազմող շիա մահմեդականներ են, որոնք դժգոհ են փոքրամասնության՝ սուննի մահմեդականների ղեկավարությունից: