Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Խիզախ կին մրցանակը Ամալյային
Տեղադրվել է9:19 PM
Մարտի 15-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում դեսպան Մարի Լ. Յովանովիչը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Խիզախ կին» մրցանակը հետմահու շնորհեց Ամալյա Կոստանյանին: Մրցանակն Ա. Կոստանյանին շնորհվեց «հաշվետու և թափանցիկ կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական հասարակության ներգրավվածության ամրապնդմանն ուղղված իր տասնամյա գործունեության համար»` ընդգծելով, որ Ամալյայի «վճռականությունը և նվիրվածությունը Հայաստանի զարգացմանը և ժողովրդավարացմանը հանդիսանում է արժանապատվության և հայրենասիրության բացառիկ օրինակ»: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ և զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը և Ամալյա Կոստանյանի եղբայր` Հովիկ Կոստանյանը:
Դեսպան Յովանովիչը նշեց, որ Ամալյա Կոստանյանը «շատ ջանք ու եռանդ է ներդրել, որպեսզի հասարակության բոլոր օղակներում քաղաքացիները գիտակցեն իրենց դերը կոռուպցիայի դեմ պայքարում և իր գործունեությամբ փոխանցել է իր կյանքի հիմնական ուղերձը, այն է` կոռուպցիայի դեմ պարտավոր ենք պայքարել մենք բոլորս»:
Անցյալ տարի այս մրցանակին արժանացել էր քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: