Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հնդկաստանում ապրում է աշխարհի բնակչության 17 տոկոսը

Տեղադրվել է4:33 PM


Հնդկաստանի բնակչությունը վերջին 10 տարում աճել է 181 միլիոնով եւ հասել է 1,21 միլիարդի: Այսպիսի տվյալներ են ստացվել մարդահամարի արդյունքում: Associated Press-ի փոխանցմամբ, մոլորակի բնակչության 17 տոկոսն ապրում է Հնդկաստանում:
Անցած տասնամյակում աճի տեմպերը փոքր-ինչ նվազել են եւ կազմել 17,6 տոկոս` նախորդ տասնամյակի 21,5 տոկոսի դիմաց:
Հնդկաստանում լուրջ խնդիր է աղջիկների թիվը, քանի որ այդ երկրում տարածված է աղջիկ երեխաներին սպանելու սովորույթը, ծնողները նախընտրում են որդիներ ունենալ:
Հնդկաստանը բնակչության թվով զբաղեցնում է 2-րդ տեղը Չինաստանից հետո որի բնակչության թիվը 1,34 միլիարդ է:

Share |

Գովազդ