Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Շվեյցարիայի նախագահը ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդում

Տեղադրվել է4:40 PM

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Կալմի Ռեյը, որը պաշտոնական այցով
գտնվում է Երևանում, այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Շվեյցարիայի նախագահը, որին ուղեկցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ծաղեկպսակ դրեց հուշահամալիրի առջև, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ։
Միշլին Կալմի Ռեյը եղավ նաև անմիջապես Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի շուրջը գտնվող Հիշատակի պուրակում ու ջրեց այն ծառը, որն ինքը տնկել էր որպես արտգործնախարար Հայաստան այցելության ժամանակ։ Փոքրիկ եղևնու կողքն ամրացված ցուցատախտակի վրա գրված էր. «Շվեյցարիայի Համադաշնության դաշնային խորհրդական, արտաքին գործերի նախարար տկն Միշլին Կալմի–Ռեյ»։

Share |

Գովազդ