Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Երկրաշարժի և ցունամիի`Ճապոնիային հասցրած վնասները կազմում են մոտ 183 մլրդ դոլար

Տեղադրվել է12:16 PM

Ըստ Credit Suisse բանկի վերլուծաբանների`աշխարհում երկրորդը համարվող Ճապոնիայի տնտեսությունը երկրաշարժի և ցունամիի պատճառով կարող է կորցնել 14-15 տրիլիոն իեն,որը կազմում է մոտ 170-183 մլրդ դոլար:

Ընդ որում 6-7 տրիլիոն իեն (73-85 մլրդ դոլար) կծախսվի ենթակառուցվածքների վերականգնման և այլ ուղղակի վնասներ չեզոքացնելու աշխատանքների վրա:

Բյուջեի լրացուցիչ ծախսերը երկրի վերականգնման համար կկազմեն մոտ 2 տրիլիոն իեն (24 մլրդ դոլար), կարծում են վերլուծաբանները։
Ընդհանուր առմամբ վերականգնման աշխատանքները առաջիկա 3 տարիների ընթացքում կարժենան 4-5 տրիլիոն իեն (49-61 մլրդ դոլար)։

Հիշեցնենք,որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9 բալանոց երկրաշարժ, որին հաջորդեց ավելի քան 10 մետր ալիքի բարձրությամբ ցունամի։ Այնուհետև նույն վայրում իրար հաջորդեցին ավելի քան 6 բալանոց մի քանի երկրաշարժեր։ Այս ամենի հետևանքով դադարեցին գործել մի շարք ձեռնարկություններ, ավերվեցին տրանսպորտային ենթակառուցվածքները, խափանումներ առաջացան էլեկտրամատակարարման մեջ։

Share |

Գովազդ