Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ճապոնիա. Չորս ամսական աղջնակը երեք օր մնացել է փլատակների տակ՝ առանց ուտելիքի ու ջրի

Տեղադրվել է12:43 PM

Ճապոիայի Իշինոմակի քաղաքի բնակիչը, որը երկիրը ցնցած երկրաշարժի հետևանքով կորցրել էր իր փոքրիկ դստերը, համոզված էր, որ երբեք չի տեսնի նրան։ Սակայն աղջնակը հրաշքով ողջ է մնացել՝ փլատակների տակ անցկացնելով երեք օր՝ առանց ուտելիքի ու ջրի։

Փրկված աղջնակն ընդամենը 4 ամսական է։ Երբ նրան գտան, միանգամից տեղափոխեցին մոտակա հիվանդանոց, որտեղ զննման արդյունքում պարզ դարձավ, որ երեխայի առողջությանն առանձնապես վտանգ չի սպառնում, գրում է The Daily Mail–ը։

Այդուհանդերձ, հոր և դստեր ուրախ միավորումն այսօր մռայլվեց նոր երկրաշարժի և ցունամիի հնարավորության վերաբերյալ ենթադրությամբ։

Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ աղետից զոհվածների թիվը կարող է հասնել տասնյակ հազարավորների։

Share |

Գովազդ