Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Վրաստանը Ճապոնիային 1 մլն դոլարի օգնություն է հատկացրել
Տեղադրվել է1:07 AM
Վրաստանի կառավարությունը Ճապոնիայի տարերքից տուժածներին 1 մլն դոլարի օգնություն է հատկացրել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին։
Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան հայտարարել է օգնությունը Վրաստանում Ճապոնիայի դեսպան Մասաեշի Կամոհարային փոխանցելու մասին։
9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը Ճապոնիայում տեղի էր ունեցել մարտի 11-ին։ Այն 10 մետրանոց ալիքներով ցունամի էր առաջացրել։