Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Մետրոպոլիտենն արդեն աշխատում է բնականոն ռեժիմով
Տեղադրվել է1:09 AM
Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է Երեւանի մետրոպոլիտենում վթարի մասին տեղեկատվությանը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhBTfNar20s41u3322OVW0d4IWAwRS68kH4plqZNBtcUya9rM1Wmq0APxWoqf25BjpCtPeSnABrTTRnI2_u81r5A3zGhIzhvNIvq6Rv0jGZyOxulAZmF4uEuf7na1565r_qeuisjKemT35k/s1600/images+%25289%2529.jpg)
Որեւէ վթարի, հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի մասին խոսք լինել չի կարող: Անսարք վագոնը տեղափոխվել է հավաքակայան: Այդ ընթացքում մետրոպոլիտենը կարճ ժամանակահատված աշխատել է միագիծ ռեժիմով, ինչի պարագայում ուղեւորափոխադրման համար որեւէ խոչընդոտ չի ստեղծվել:
Մետրոպոլիտենն աշխատում է բնականոն ռեժիմով եւ սահմանված չվացուցակով»,- ասված է քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Երեւանի մետրոյի աշխատանքը դադարեցվել էր ժամը 18:45-ին: Մասնավորապես, ուղեւորներին թույլ չեն տվել մտնել «Հանրապետության հրապարակ», «Մարշալ Բաղրամյան» եւ «Բարեկամություն» կայարաններ:
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է ժամը 19:00-ին:
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է ժամը 19:00-ին: