Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

2011թ. առաջին 2 ամիսներին բյուջեի եկամուտներն աճել են 11%-ով

Տեղադրվել է9:54 PM

2011 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 114.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 109.5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 62.9%-ով և 52.4%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Այս մասին ասվում է Ֆինանսների նախարարության կողմից տարածած հաղորդագրությունում:

Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 13.9%-ով, ծախսերի գծով` 11.9%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.9%-ով կամ 11.2 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 11.7% (11.4 մլրդ դրամ) աճով:

Share |

Գովազդ