Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Սարդ մարդը» բարձրացել է աշխարհի ամենաբարձր շենքը

Տեղադրվել է9:57 PM

Հայտնի ֆրանսիացի «ամենագնաց», որին հաճախ տեսնում ենք աշխարհի ամենաբարձր շենքերը մագլցելիս, այժմ «գրոհել է» աշխարհի ամենաբարձր շենքի` Դուբայում գտնվող Բուրջ-Խալիֆա երկնաքերը: Այս մասին երկուշաբթի օրը` մարտի 28-ին, հայտնել է Associated Press գործակալությունը: Ի տարբերություն մյուս դեպքերի` այս անգամ Ռոբերին չեն ձերբակալել, քանի որ այս վերելքը պաշտոնապես արտոնված է եղել:

Ռոբերը 828-մետրանոց շենքը բարձրացել է ավելի քան 6 ժամում:

Միջոցառման կազմակերպիչների պահանջով մագլցողը օգտագործել է անվտանգության որոշ միջոցներ (պարան և փաթաթան), թեպետ նա շենքեր է մագլցում առանց որևէ լրացուցիչ միջոցի օգտագործման:

Միևնույն ժամանակ հենց Ռոբերն է ասել, որ հասնելով 700 մետրին` նա ստիպված կլինի օգտագործել ալպինիստական հանդերձավորում` կապված շենքի առանձնահատկությունների հետ:
Ֆրանսիացի «Սարդ մարդը» բարձրացել է աշխարհի 70 ամենաբարձր շենքերը, այդ թվում` Empire State Building-ը Նյու Յորքում, Petronas-ի շենքը Մալայզիայում և Willis Tower երկնաքերը Չիկագոյում:

Share |

Գովազդ