Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
2 տարի անց հայտարարվել է Թեհրանից Երևան թռչող ինքնաթիռի կործանման պատճառները
Տեղադրվել է12:48 PM
2009-ի հուլիսին Թեհրանից Երևան թռչող իրանական «Քասպիան» ավիաընկերությանը պատկանող TU 154 ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական խնդիրն է եղել:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Օդային տրանսպորտի թռիչքային ստանդարտացման կազմակերպության փոխնախագահ Հոսեյն Հաբիբի Ահզունը, ով նշել է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, թե թռիչքի ժամանակ շարժիչի կոմպրեսորներից մեկն անջատվել է, որի պատճառով ընդհատվել է վառելիքի մատակարարումը դեպի շարժիչ, որի արդյունքում կործանվել է ինքնաթիռը:
TU 154 ինքնաթիռը կործանվել էր թռիչքից 16 րոպե անց Իրանի Ղազվին քաղաքի մոտակայքում, ինքնաթիռում գտնվում էր 168 մարդ` մեծամասնությունը հայ: Բոլորը զոհվել էին: