Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Երևանում մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոնը
Տեղադրվել է12:51 PM
Մոսկվա կինոթատրոնում վաղը տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Կանանց միամսյակին ընդառաջ Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը կսկսվի նախորդ դարի 60-ական թվականներին սեփական իրավունքների համար պայքարի ելած բրիտանուհիների մասին պատմող ֆիլմով: «Արտադրված է Դագենհեմում» կինոնկարը ոգեշնչող և բարի պատմություն է բանվորուհու մասին, ով պայքարի ելավ աշխարհի խոշորագույն կորպորացիայի` Ford Motors-ի դեմ:
Մարտի 8-13-ը Երևանում, 10-12-ը Վանաձորում, իսկ 14-16-ը Կապանում կցուցադրվեն վեց ֆիլմ`«Արտադրված է Դագենհեմում», «Արբոր», «Վարդագույն սարիներ», «Ժողովրդի թշնամիները», «Բաբելոնի զավակը», «Ըստ կասկածանքի»:
Ֆիլմերը վեր են հանում խնդիրներ, որոնք կարևոր և էական են աշխարհի ցանկացած անկյունում ապրող մարդկանց համար: Պատերազմի արհավիրքների դեմ պայքարող մարդկանց, ընտանեկան երջանկության ձգտող կանանց և համակարգային անարդարությունների մասին պատմող ֆիլմերը բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն աշխատանքներից են: