Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սանայում ոստիկանության ուժային միջոցների զոհ Է դարձել 30 մարդ, 100-ը վիրավորվել Է

Տեղադրվել է7:01 PM


30 մարդ Է զոհվել Եմենի մայրաքաղաք Սանայում կազմակերպված ցույցը ցրելու հետեւանքով, որտեղ տեղական ոստիկանությունը կրակ Է բացել զանգվածային հանրահավաքի մասնակիցների վրա, որոնք պահանջում Էին երկիրն ավելի քան 30 տարի կառավարող նախագահ Ալի Աբդալա Սալեհի հրաժարականը:

Այդ մասին հաղորդել Է Քատարի «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը: Բժիշկները պայքարում են տասնյակ վիրավորների կյանքը փրկելու համար, որոնց տեղափոխում են տեղական հիվանդանոցներ: Մինչդեռ Եմենի խոշոր քաղաքներում իրադրությունը սրվում Է:

Պարբերաբար բախումներ են տեղի ունենում նախագահի հակառակորդների ու կողմնակիցների միջեւ: Ըստ որում՝ վերջիններիս թվում հաճախ հանդես են գալիս անվտանգության կառավարական ուժերը:

Share |

Գովազդ