Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Միայն 7,5 մլն դոլար ունենալուց հետո է միլիոնատերն իրեն երջանիկ զգում

Տեղադրվել է7:37 PM

7,5 մլն դոլար ունենալու պարագայում միայն ամերիկացին կարող է իրեն հարուստ զգալ: Բոստոնի Fidelity Investments ֆինանսական ընկերությունը հարցում է կատարել է ԱՄՆ-ի ավելի քան հազար բնակիչների շրջանում, որոնց կարողությունը գնահատվում է միջինը 3,5 մլն դոլար, և պարզել, որ հարցվածների 42%-ը գոհ է իր կյանքից: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Նրանք իրենց հարուստ չեն զգում, վստահությունն իրենց մեջ կարող է հայտնվել միայն 7,5 մլն դոլար ունենալու պարագայում: Հենց այսքան է, ըստ հարցված հարուստների, երջանկության գրավականը:

Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ ամերիկացի միլիոնատերերն ամենից շատ վախենում են հարկերի բարձրացումներից, որը կարող է նպաստել իրենց հարստության նվազմանը: Նրանցից 62%-ը հայտնել է, որ գոնե մեկ անգամ դիմել է ֆինանսական խորհրդատուներին, որպեսզի նվազեցնեն վճարվող հարկերը:

Նրանցից շատերի համար մտահոգության առիթ է տալիս թոշակի անցնելը: Նրանք կարծում են, որ թոշակի անցնելուց հետո իրենց վաստակածը չի բավականացնի անհոգ ծերություն անցկացնելու համար:

«Մեր կողմից հարցված յուրաքանչյուր ոք հարուստ է,- հայտնել է Սանջիվ Միրչանդին Fidelity ընկերությունից: - Սակայն նրանք բոլորը դեռևս անհանգստացած են իրենց փողերի համար»:

Հարցումը նաև ցույց է տվել, որ ամերիկյան 5,5 մլն տնային տնտեսություններ ունեն 1 մլն դոլարից ոչ պակաս կարողություն: Դա մոտավորապես բնակչության 5%-ն է, որը կառավարում է երկրի հարստության 56%-ը:

Share |

Գովազդ