Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Մենք ոչ մի բան չենք հայցում
Տեղադրվել է7:35 PM
«Ժառանգություն» կուսակցության նախագահ և ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա իր ելույթը սկսեց Աստվածաշնչից մեջբերմամբ:
«Աստվածաշունչն ասում է՝ ամեն ինչ ունի իր եղանակը: Կա ժամանակ ծնվելու և մեռնելու, ուրախանալու և տխրելու, ցանելու և հնձելու, բարձրանալու և իջնելու, և ոչ մեկը դրանից ամոթ չէ: Ահա ժամանակը եկել է, որ գործող նախագահը՝ պարոն Սարգսյանը, իր բոլոր դրական հատկանիշներով հանդերձ վայր իջնի»,- հայտարարեց նա՝ նշելով, որ այդպես Սերժ Սարգսյանը կապահովի ՀՀ պատմության մեջ առաջին ազատ, արդար, թափանցիկ ընտրությունները:
«Քանի որ ինքը եկավ իշխանության տապալված, ձախողված ընտրությունների բերմամբ, և ինքը ձգտել է ներկայացնել այն ազգը, որն արժանի է ժողովրդավարության, և քանի որ ժողովրդավարությունը պետք է դառնա հայկական չափանիշ, ահա այդ հնարավորությունը տրված է, որ ինքը դառնա երաշխավորը Հայաստանի իրական ժողովրդավարության՝ իր էջքով բարձրացնելով ՀՀ-ն, մեր անկախությունը, իշխանությունը և մեր քաղաքացիների իրավունքները»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս ակնկալում է, որ իշխանություններն առաջիկայում հրաժարական ներկայացնեն: «Մենք ոչ մի բան չենք հայցում, մենք ոչ մի բան չենք խնդրում և նույնիսկ ոչ մի բան չենք պահանջում, այլ ակնկալում ենք, որ պետական պարտականություններից իշխանության ցուցաբերած դե ֆակտո հրաժարումները թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով պաշտոնականացվեն, իշխանությունը դառնա ժողովրդին, զույգ նոր ընտրություններով՝ թող արտահերթականությունը նրանք որոշեն, բայց մի անգամ մեր կյանքում, մեր երեխաների կյանքում մենք մեզ վրա պարտքն ու պարտականությունը վերցնենք, որ ընտրվի ճշմարիտը, ով էլ լինի»,- հայտարարեց Հովհաննիսյանը: