Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանի «Bentley»-ն. «168 ժամ»

Տեղադրվել է9:59 AM

«168 ժամ»-ը գրում է.
«Հատկապես վերջին տարիներին հաճախ են գնահատականներ հնչում այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները սերտաճել են իշխանական, օլիգարխիկ համակարգին: Երբեմն չափազանցված թվացող այդ գնահատականները ապացուցվում են կյանքւոմ: Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս «Bentley» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել իր սանիկից: Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է և Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը, և արքեպիսկոպոս Կճոյանը: Մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում վերջինիս տված պատասխանները առանձնապես չեն տարբերվել հայաստանյան միջին վիճակագրական օլիգարխի պատասխաններից: Մասնավորապես, ի պատասխան մեր հարցին` արդյոք այդ նվերը հանձնվելու՞ է եկեղեցուն, սույն հոգևորականը պատասխանել է. «Աղջիկ ջան, դա քո ի՞նչ գործն ա, քո ի՞նչ գործն ա` իմ անձնական կյանքի մեջ ես մտնում»,-գրում է թերթն ու հավելում, որ «Bentley» մակնիշի այն մոդելը, որ նվիրել են Կճոյանին, տատանվում է 180-200.000 դոլարի սահմաններում:

Share |

Գովազդ