Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Երիտասարդական կառավարությունների անդամների երկօրյա հավաք Ծաղկաձորում
Տեղադրվել է12:25 PM
Մարտի 5-ին կայացավ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երիտասարդական կառավարությունների անդամների երկօրյա հավաք Ծաղկաձորում: Հավաքի շրջանակներում երիտասարդներին հյուրընկալեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանդիպման մեկնարկն ազդարարվեց երկու երկրների օրհներգներով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպված հանդիպման հիմնական նպատակն է քննարկել այս տարվա օգոստոսին Հայաստանում անցկացվելիք ամառային ճամբարի կազմակերպչական հարցերը, որին մասնակցելու են շուրջ 1000 երիտասարդներ ողջ ԱՊՀ տարածքից: