Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Եռակողմ հանդիպումը սկսվել է

Տեղադրվել է3:32 PM

Սոչիի "Կարմիր բացատ" լեռնադահուկային առողջավայրում սկսվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Պաշտոնական միջավայրում, կլոր սեղանի շուրջ սկսված բանակցություններն ավելի ուշ կշարունակվեն ոչ պաշտոնական միջավայրում, առանց փողկապների, երբ նախագահները կբարձրանան լեռնադահուկային ճանապարհներից մեկը: Հանդիպումը կշարունակվի նաեւ աշխատանքային ընթրիքի շուրջ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ավելի վաղ տեղեկություն կար, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ համանախագահները:

Նշենք, որ նախագահների եռակողմ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմնբերի 27-ին, Աստրախանում: Իսկ նմանատիպ առաջին հանդիպումը՝ 2008 թվականի նոյեմբերի 2-ին:

Share |

Գովազդ