Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ոստիկանն ավտոտնակում ինքնասպան է եղել

Տեղադրվել է3:35 PM

ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ մարտի 4-ին, ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության միավորման ոստիկաններից մեկը` շարքային 33-ամյա Վոլոդյա Սարգսյանը, ինքնասպան է եղել: Ոստիկանության աշխատակիցը կյանքին վերջ է տվել Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) 4-րդ փողոցի 26 տան ավտոտնակում` կախվելու միջոցով:

Ըստ լուրերի` Վոլոդյա Սարգսյանը, ով աշխատում էր Ոստիկանության պետական պահպանության միավորման «Մալաթիայի պահպանություն» միավորումում, ժամանակ առաջ հեռացվել է ոստիկանության համակարգից: Նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում գործ էր քննվում. նա կասկածվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ:

Share |

Գովազդ