Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Դատապարտվել է` "Օդնոկլասսնիկի" կայքում ուրիշի էջ մտնելու համար
Տեղադրվել է10:31 PM
Բուգուրուսլան քաղաքի (ՌԴ) դատարանը 10 հազար ռուբլի (350 դոլար) տուգանք է նշանակել Ուֆայի պետհամալսարանի 18-ամյա ուսանողուհուն` "Օդնոկլասսնիկի" կայքում ուրիշի էջը "ջարդելու" համար։
Ինչպես պարզվել է քննության ընթացքում, ընկերուհուց վիրավորված ուսանողուհին, օգտագործելով "համակարգչային տեխնիկայի բնագավառում ունեցած իր գիտելիքները", մտել է ընկերուհու էջը, այնտեղ տեղադրել վարկաբեկող նյութեր, հետո փոխել է այդ էջի գաղտնաբառըՙ այդպիսով զրկելով դրա օրինական տիրոջը այնտեղ մտնելու հնարավորությունից։
Դատարանի որոշմամբ 18-ամյա ուսանողուհին մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի առաջին մասով ("Համակարգչային ինֆորմացիայի անօրինական օգտագործում")։