Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Գագիկ Շամշյանին տեղափոխել են վերակենդանացման բաժին
Տեղադրվել է10:33 PM
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին Շտապ օգնության ծառայության մեքենայով տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ նա գտնվում է բուժհասստատության վերակենդանացման բաժնում:
Չնայած առողջական բարդություններին /գերհոգնածության ախտանիշներ, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ/ մեր գործընկերը վերջին օրերին, ինչպես միշտ, անդադար աշխատում էր` տեղեկատվություն տրամադրելով արտակարգ պատահարների ու վթարների մասին:
Առավոտյան Գագիկ Շամշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ու նրան ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց, որտեղ ֆոտոլրագրողը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Հետազոտության արդյունքները պարզ կլինեն չորեքշաբթի: