Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Իրական սպանություն կայքում` մարդկանց ցնցելու համար. «Մոխրաման»

Տեղադրվել է5:09 PM


Մոսկվա կինոթատրոնում մարտի 25-ին տեղի կունենա երիտասարդ կինոռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Մոխրաման» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմամ ժամանակ ասաց կինոռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը:
«Մոխրաման» ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս դերասան Արսեն Գրիգորյանը և Լիլի էլբակյանը, իսկ էպիզոդային դերերում խաղացել են Նազենի Հովհաննիսյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սերգեյ Դանիելյանը, Լևոն Հարությունյանը:

Ռեժիսորը նշեց, որ սա իր առաջին լիամետրաժ ֆիլմն է, որի ստեղծումը տևել է երկու տարի, իսկ նկարահանումն իրականացվել է 15-20 օրվա ընթացքում:
Նա հայտնեց` սցենարը գրելուց մինչև ֆիլմը մեծ էկրան բարձրացնելու ճանապարհին բազմաթիվ ֆինանսական խնդիրների է հանդիպել,
որոնք հաղթահարել է սեփական միջոցներով, և իրեն հավատացող մտերիմ մարդկանց շնորհիվ:
«Ֆիլմում կան տեխնիկական և որակական թերություններ, քանի որ ֆիլմը նկարահանվել է իր միջոցներով և առանց կողմնակի ֆինանսական աջակցության:
ֆիլմը պատմում է այսօրվա իրականությունում տեղի ունեցող շատ երևույթների մասին, որոնք այսօր հանդիպում են առօրիայում: Գլխավոր հերոսն ունի  կայք, որտեղ տեղադրում է ամեն օր տեղեկատվություն, մի քանի շաբաթ տեղեկատվություն չունենալու պատճառով, հերոսը որոշում է բոլորին ցնցելու համար նկարահանել իրական սպանություն և այն տեղադրել իր կայքում և …….. : Իսկ մնացածը պարզ կլինի ֆիլմը նայելուց հետո»,- ասաց նա:
Նրա խոսքով, հայտնի դերասանները ֆիլմում էպիզոդային դերերում խաղում են ոչ թե այլ դերերում, այլ իրենց իսկ դերերում: «Օրինակ Նազենի Հովհաննիսյանը խախում է հենց Նազենի Հովհաննիսյան»,- ասաց նա: 

Share |

Գովազդ