Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Կճոյանի հերթական սխրագործությունը

Տեղադրվել է11:29 AM

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է, որ Եռաբլուրի Սուրբ Վարդանանց մատուռի գործերին որոշել է խառնվել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմը՝ նրա առաջնորդ Նավասար արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ:

…. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի թեմականները հանել են մատուռի պատերին փակցված Մոնթեի, ազատամարտիկների և ԱՍԱԼԱ–ի զոհված տղաների լուսանկարները, որովհետև նրանք «սրբացված» չեն եկեղեցու կողմից։ Եվ չնայած զոհվածների մայրերին կճոյանականները խորհուրդ են տվել մատուռն իրենցը չհամարել և հաշտվել կատարվածի հետ, մայրերը որոշել են պայքարել Եռաբլուրի մատուռի համար և ամեն ինչ անել, որ այն վերադարձվի այն կարգավիճակին, ինչպես որ ստեղծվել է ի սկզբանե։

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի մասին վերջին բացահայտումներից հետո մայրերը համոզվել են, որ մատուռը յուրացնելը Կճոյանի բիզնես–ծրագրերի մեջ է մտնում։ Մեզ հետ զրույցում մայրերը նկատեցին, որ շքեղասեր Կճոյանին նոր մեքենա է պետք, կամ հայ հանրությանը անհայտ սխրանքների դիմաց՝ վարչապետի նվիրած ատրճանակից բացի սիրտը այլ զենք է ուզել, և փողը որոշել է Վարդանանց մատուռից ստանալ….

Share |

Գովազդ