Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Բանկ թալանողի վրա կրակել է նրա ենթական

Տեղադրվել է11:27 AM

«Երկիր» թերթն անդրադարձել է երկու օր առաջ «Կոնվերս բանկի» Նոր-Նորքի մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակմանը, գրելով, որ այն կարող է հրաշալի թեմա դառնալ սերիալների սցենարիստների համար: «Բանն այն է, որ երբ ոստիկանը կրակոցով վիրավորել եւ վնասազերծել է դիմակավորված հանցագործին, անմիջապես բջջային հեռախոսով զանգահարել է շեֆին` իրավիճակը զեկուցելու: Զանգը հնչել է տեղում, ոչ ավել ոչ պակաս` գետնին տապալված հանցագործի գրպանում: Խայտառակ իրարանցման մեջ հայտնված հերթապահ ոստիկանը չէր կարող պատկերացնել, որ գետնին տապալված հանցագործը հենց իր անմիջական շեֆն է` ոստիկանության Նոր-Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը, ում համառորեն զանգահարում էր հերթապահ ոստիկանը»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի:

Share |

Գովազդ