Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Սարսափահար Եվրոպան շահագործումից հանում է հին ատոմակայանները
Տեղադրվել է7:33 PM
Ճապոնիայում գրանցված երկրաշարժը, ինչպես նաև Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը և ռադիոակտիվ ճառագայթման վտանգի մեծացումը եվրոպացիներին, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում ստիպել են մտածել էներգետիկ այդ ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշում է կայացրել դադարեցնել շահագործումն այն ատոմակայաններում, որոնք կառուցվել են մինչև 1980թ.: Մինչ դրանց վերաշահագործումը կամ աշխատանքների վերջնական դադարեցումը մասնագետները պետք է նոր նախագծեր ներկայացնեն վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այսօր հայտնի է դարձել, որ Շվեյցարիան դադարեցրել է ատոմակայաններ կառուցելու նոր նախագծերի քննարկումը և հների վերանորոգման աշխատանքները, մինչև նոր հայեցակարգի մշակումը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր անցած տարի երկարաձգել ատոմակայանների աշխատանքը և սահմանել ատոմակայանների փակման 10 տարվա մորատորիում: