Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Դիարբեքիրում արյունալի մարտեր են ընթանում թուրքերի և քրդերի միջև

Տեղադրվել է12:10 AM

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի (պատմական Աղձնիք նահանգը) Հանի շրջանում լուրջ ընդհարում է ընթանում թուրքական կանոնավոր ուժերի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև, հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
PKK-ի զինյալները քիչ առաջ հրթիռակոծել են իրար մոտ գտնվող Հանի շրջանի ժանդարմերիայի շենքն ու ոստիկանատունը: Արձակած հրթիռներից հետո PKK-ի զինյալները կրակը շարունակել են ինքնաձիգներով: Փոխհրաձգությունը դեռ շարունակվում է: Կողմերի կորուստների մասին տվյալներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ PKK-ն հայտարարեց միակողմանի հրադադարի ռեժիմի դադարեցման մասին: Քրդական կողմը հրադադարը հաստատել էր անցյալ տարվա օգոստոսից, սակայն թուրքական իշխանությունների քայլերը դրդել են քրդերին նորից զենքի դիմել:

Share |

Գովազդ