Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ալիևը մերժել է հրավերը. պատճառը ՀՀ նախագահի մասնակցության հանգամանքն է

Տեղադրվել է12:09 AM


Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Տաջիկստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի և Իրաքի նախագահների հետ մեկտեղ մասնակցելու է Իրանում մարտի 26-27-ին կայանալիք Նովրուզի տոնակատարությանը:
Այս մասին Իրանի «ՖԱՐՍ» պետական լրատվական գործակալությանը հայտնել է Իրանում Նովրուզի Համաշխարհային փառատոնի կազմակերպման հարցերով միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր տնօրեն Մոհամմեդ Ռեզա Ֆորքանին:
Իրանում Նովրուզի տոնակատարության մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն վերջինս մերժել է Թեհրանում կայանալիք տոնակատարություններին մասնակցելու հրավերը: Ադրբեջանի նախագահի փոխարեն Իրանում կայանալիք տոնակատարությունը կայցելի փոխվարչապետ Էլչին Աֆանդիևը:
Պարզ չէ, թե ինչու Ալիևը որոշել է մերժել հրավերը, սակայն չի բացառվում, որ տոնակատարությանը մասնակցելուց հրաժարվելու պատճառը կարող էր լինել Հայաստանի նախագահ Սարգսյանի մասնակցության հանգամանքը:


Share |

Գովազդ