Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Երկրպագուների պատճառով

Տեղադրվել է6:36 PM


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մեկական խաղով որակազրկել է «Շիրակի» ֆուտբոլիստ Արմեն Տիգրանյանին եւ «Միկայի» խաղացող Ալեքսանդր
Թադեւոսյանին` համապատասխանաբար «Շիրակ» - «Փյունիկ» եւ «Միկա» - «Իմպուլս» գավաթային խաղերին կարմիր քարտ ստանալու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը: Ակումբները միաժամանակ տուգանվել են 25.000-ական դրամով:
«Շիրակ» - «Փյունիկ» խաղին հանդիսականների կողմից մրցավարի հասցեին անվայել վիրավորանքներ թույլ տալու համար «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է եւս 100.000 դրամով:
Կարգապահական կոմիտեն նախազգուշացում է կատարել թիմի անվտանգության հարցերով պատասխանատուին` պատշաճ մակարդակով իր պարտականությունները չկատարելու համար, միաժամանակ ակումբին կոչ է արել համապատասխան աշխատանքներ վարել երկրպագուների հետ` ապագայում վերը նշված միջադեպերից խուսափելու նպատակով:

Share |

Գովազդ