Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Լիբիան դադարեցրեց ռազմական գործողությունները

Տեղադրվել է6:35 PM


Լիբիայի արտաքին գործերի նախարար Մուսա Կուսան հայտարարել է, որ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված թիվ 1973 բանաձևի համաձայն` Լիբիան անմիջապես դադարեցնում է ռազմական գործողությունները երկրի տարածքում: Նախարարի ելույթն ուղիղ եթերով հեռարձակում էր «ալ-Ջազիրան»:
Լիբիայի արտգործնախարարը նշել է, որ կառավարությունն ամեն ջանք կգործադրի երկրում խաղաղություն, կարգուկանոն և օրենքի գերակայություն հաստատելու համար:
Ելույթի վերջում Կուսան միջազգային հանրությանը կոչ է արել հանձնաժողովներ ուղարկել Լիբիա` իրավիճակը քննելու համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս մի շարք եվրոպական երկրներ պատրաստվում էին առաջիկա մի քանի ժամերի ընթացքում օդային հարվածներ հասցնել գնդապետ Քադդաֆիի դիրքերին:

Share |

Գովազդ