Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ադրբեջանում ինքնասպանությունների աննախադեպ աճն անհանգստացնում է իշխանությանը

Տեղադրվել է7:10 PM

Ռուսական «rosbalt» լրատվական կայքը գրում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը երկու օրվա ընթացքում ձերբակալել է հակառավարական ակցիաներ անցկացնող ակտիվիստներին:
Մեջբերելով ամերիկյան «The New York Times» պարբերականը, կայքը գրում է, որ բողոքի ակցիաների երկրորդ օրը, ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի նախագահի հրաժարականը պահանջող ավելի քան 50 ակտիվիստների:
Ամերիկյան պարբերականում նշվում է, որ շաբաթ օրը մի քանի հարյուր մարդ է հավաքվել «Մուսավաթ» կուսակցության կազմակերպած հանրահավաքին, սակայն հանրահավաքն իշխանությունների կողմից ճնշվել է:
Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ այլևս անհնար է ապրել ավտորիտար վարչակազմի պայմաններում: Պարբերականը նաև գրում է, որ ոստիկանները առավել օպերատիվ ձերբակալում էին այն անձանց, ովքեր շփվում էին լրագրողների հետ:

Share |

Գովազդ