Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ֆլեշ-մոբ Երևանում. այրվել են կեղծ դիմակներ

Տեղադրվել է9:01 PM

Երիտասարդական Աշխարհ հասարակական կազմակերպությունն իրականացրել է ֆլեշ-մոբ` “Ձերբազատվենք էժանագին դիմակներից” խորագրով:
Քաղաքի կենտրոնում` Օպերային հարող փողոցներից, շուրջ 50 երիտասարդներ դիմակներով քայլել են դեպի Հյուսիսային պողոտայի սկզբնամաս: Երիտասարդները կրում էին հետևյալ բովանդակությամբ դիմակներ, օրինակ`

Ես կեղծ մտավորական եմ
Ես ծախված ընտրող եմ
Ես անպիտան բժիշկ եմ
Ես տուրիստ գցող եմ
Ես 30 րոպեանոց գովազդ եմ
Ես գլամուռ եմ
Ես կեղծ հայրենասեր եմ
Ես քյառթու եմ և այլն

Ընդհանուր առմամբ, շուրջ նմանատիպ 50 խոսքերով փորձ էր արվում ցույց տալ հասարակության մեջ առկա էժանագին բարքերը և վնասակար սովորությունները:
Վերջում երիտասարդներն այրել են բոլոր դիմակները` ի նշան այն բանի, որ անհրաժեշտ է ձերբազատվել նման կեղծ և վնասակար դիմակներից և նպաստել հասարակության բարեփոխմանը:

Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ լրատվական բաժինը:

Share |

Գովազդ