Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Մեքենաների մաքսազերծման նպատակով 1516 քաղաքացիների բյուջետային վարկ է տրամադրվել` 6 ամիս ժամկետով
Տեղադրվել է8:58 PM
Ֆինանսների նախարարությունն ամփոփել է մեքենաների մաքսային ձեւակերպումներին աջակցելու նպատակով ՀՀ քաղաքացիներին բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման գործընթացը, որն ավարտվել է մարտի 25-ին:
Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից, ծրագրի շրջանակում թվով 1516 քաղաքացիների տրամադրվել են բյուջետային վարկեր:
Նախարարության կողմից վարկային պայմանագրեր են կնքվել Երեւան քաղաքի 150 բնակիչների հետ: Մարզերից ստացված տվյալներով`606 վարկ է տրամադրվել Լոռիում, 375-ը` Տավուշի, 304-ը` Շիրակի մարզերում: Համապատասխանաբար 30, 28 եւ 23 վարկեր են տրամադրվել Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի բնակիչներին:
Ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսված 1 մլրդ դրամից հատկացվել է շուրջ 935 մլն դրամ: Քաղաքացիներին վարկերը տրամադրվել են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: