Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Անհետ կորած ազատամարտիկների հարազատները հնարավոր է բողոքի ակցիա անցկացնեն ԿԽՄԿ գրասենյակի դիմաց
Տեղադրվել է2:53 PM
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պետք է ակտիվացնի իր գործունեությունը` անհետ կործաների որոնման ուղղությամբ: Այս մասին NEWS.am –ին ասել է «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռիմա Առաքելյանը, ով նաեւ Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ է:
Նրա խոսքով` տեղեկություններ կան 50 անհետ կորած հայերի գտնվելու վայրի մասին: Ընդհանուր առմամբ, խորհրդի տվյալներով, ղարաբաղյան հակամարտության արդյունքում, անհետ կորած հայերի թիվն ավելի քան 400 է: «Դեկտեմբերի վերջին մենք ԿԽՄԿ-ին ենք փոխանցել հստակ տվյալներ 20 քաղաքացու մասին: Բայց կոմիտեն չգիտես ինչու այդ հարցով չի զբաղվում: Մենք տեղեկություններ ունենք եւս 30 քաղաքացու մասին», - նշել է Ռ. Առաքելյանը:
ԿԽՄԽ-ն պետք է ակտիվացնի գործունեությունն այդ ուղղությամբ, հակառակ դեպքում հկ նախագահն սպառնում է բողոքի ցույցերի անցկացում երեւանյան պատվիրակության գրասենյակի դիմաց:
ԿԽՄԿ տվյալներով` ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Հայաստանից անհետ կորածների թիվն անցնում է 200 –ից: Պատերազմի ընթացքում Հայաստանից եւ Ղարաբաղից անհետ կորածների ընդհանուր թիվը գերազանցում է հազարը: