Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ոստիկանապետն այցելել է Րաֆֆի Հովհանիսյանին եւ հետաքրքրվել. Հո պրոբլեմ չունե՞ք

Տեղադրվել է10:30 PM

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` մարտի 26-ին, այցելել է Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին: Ոստիկանապետը հետաքրքրվել է Հովհաննիսյանի առողջական վիճակով եւ հարցրել, թե որեւէ բողոք ունի՞: Ի պատասխան Հովհաննիսյանն ասել է, թե վրանը տեղադրելուց հետո ամեն ինչ նորմալ է:

Ալիկ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու էր այդքան ժամանակ արգելում վրանի տեղադրումը Ազատության հրապարակում: «Վրանի տեղադրումն արգելվում էր, քանզի շատ այլ ուժեր, որոնք, չունենալով որեւէ մտահոգություն` ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, մտադիր էին, առիթից օգտվելով, վրան տեղադրել այստեղ: Իսկ թույլ տալ, որ ամեն մեկը վրան տեղադրի քաղաքի կենտրոնում` չի կարելի»,- ասել է Սարգսյանը:

Ավելի վաղ նա ասել էր, թե արգելում է վրանների տեղադրումը, քանի որ վրանների ներսում ինչեր ասես, որ չեն կատարվում:

Share |

Գովազդ