Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Ղրղըզական հոգեբուժարանից փախել են հինգ հիվանդներ
Տեղադրվել է8:42 PM
Ղրղըզստանում` Չիմ –Կորղոն գյուղում գտնվող հոգեբուժական հիվանդանոցից փախել են հինգ հիվանդներ: Նրանք բոլորն էլ նախկինում դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար, ապա ուղարկվել հարկադիր բուժման, քանի որ անմեղսունակ են ճանաչվել:
Իրավապահների տվյալներով, նրանք հարձակվել են բուժեղբոր վրա, ոլորել նրա ձեռքերը, գողացել հեռախոսն ու փողերը: Ապա նրանք վերցրել են բանալիներն ու փախուստի դիմել:
Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմածներին: