Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Բոսնիան հրաժարվել է կատարել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի պահանջները

Տեղադրվել է10:07 PM

Բոսնիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի կատարել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի` կազմակերպության կառուցվածքը փոխելու վերաբերյալ վերջնագիրը: Հիշեցնենք, որ բոսնիական ֆուտբոլային գերատեսչությունը ղեկավարվում է 3 պաշտոնյաների կողմից` համալրված տեղական էթնիկ խմբերի` սերբերի, խորվաթների ու բոսնիացիների մեկական ներկայացուցիչներով: ԲՖՖ-ն կազմված է երկու ասոցիացիայից: Սերբերը վախենում են, որ եթե ֆեդերացիայում իշխանությունը կենտրոնացվի մեկ մարդու ձեռքում, ապա դա կարող է հանգեցնել կողմերից մեկի հեատքրքրությունների անտեսմանը: Ուստի բոսնիական թիմերի որակազրկման հնարավորությունը մնում է ուժի մեջ: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:

Share |

Գովազդ