Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Բրիտանացին կարող է մահապատժի ենթարկվել Սաուդյան Արաբիայում

Տեղադրվել է10:00 PM

Անգլերենի 41-ամյա բրիտանացի, ով անգլերենի ուսուցիչ է աշխատել Էր-Ռիյադ քաղաքում, կարող է զրկվել գլխից, այն դեպքում, եթե հաստատվի, որ նա հարբած վիճակում սպանել է մեկ այլ բրիտանացի ուսուցչի կռվի ժամանակ:

Էնդրյու Քենոնը ապրում էր նույն սենյակում Ռոբերտ Քոլմանի հետ: Անգործությունից նրանք գինարբուք են սարքել, որն ինքնին մեծ հանցագործություն է Սաուդիան Արաբիայում: Գինովցած վիճակում նրանք կռիվ են սարքել: Քենոնը պնդում է, որ Քոլմանն է սկսել վեճը` խփելով նրան բռունցքներով և մոխրամանով: Դրան ի պատասխան Քենոնը նրան աթոռով է հարվածել: Մյուս առավոտ, ըստ Քենոնի, Քոլմանը չի արթնացել:

Ընկնելով շփոթմունքի մեջ` Քենոնը փախել է Բահրեյն, որտեղ ձերբակալվել է Բրիտանիա մեկնող ինքնաթիռը նստելու ժամանակ: Մահապատիժը գլխատման միջոցով Սաուդիան Արաբիայում պարտադիր է նման հանցանքների համար: Սակայն, դեռևս, արևմտյան երկրների որևէ քաղաքացի այսպիսի մահապատժի չի ենթարկվել սաուդական դատարանի որոշմամբ:
Քենոնը կարող է ակնկալել որոշակի մեղմ պատժամիջոց. վերջերս նա իսլամ է ընդունել և պատրաստվում էր ամուսնանալ մի թուրք կնոջ հետ:

Share |

Գովազդ