Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Աշակերտները կայցելեն Րաֆֆի Հովհաննիսյանին և կհորդորեն դադարեցնել հացադուլը

Տեղադրվել է9:11 PM

Մարտի 29-ին լրանում է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության ծոմի» 14-րդ օրը, ինչի կապակցությամբ այդ օրը, համաձայան Սիրանուշ Ավագյանի տարածած հաղորդագրության,  Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին կայցելի Հայաստանի Հանրապետության ավելի քան 25 հանրակրթական դպրոցներից ընտրված աշակերտական պատվիրակությունը` նրան ուղղելով կոչ` դադարեցնելու հացադուլը և իր գործունեությունը շարունակելու պետական և միջազգային այլ ատյաններում:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն իսկ այցելել են նրա պատգամավոր գործընկերները` ԱԺ նախագահի գլխավորությամբ ու բազմաթիվ մարդիկ` թե ընդդիմությունից, թե իշխանությունից:
 

Share |

Գովազդ