Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սփյուռքի նախարարությունը փնտրում է նանսենյան անձնագիր ունեցողներին ու նրանց ժառանգներին

Տեղադրվել է9:02 PM

2011 թվականին լրանում է նորվեգացի հետախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը, որի կապակցությամբ ողջ տարվա ընթացքում նախատեսված է մի շարք միջոցառումների կազմակերպում:
Ինչպես հայտնում են Սփյուռքի նախարարությունից, հոբելյանական միջոցառումների ծրագրում ներառված է Հայաստանում և Սփյուռքում նանսենյան անձնագիր ունեցողների և նրանց ժառանգների մասին տվյալների բազայի ստեղծումը (անձնագրերը կամ նրանց պատճենները, լուսանկարներ, փաստաթղթեր, նյութեր, որոնք կառնչվեն անձնագրերին, նրանց տերերին, գրքեր, հուշագրություններ և այլն):
Նման տեղեկությունների տիրապետող անձինք կարող են զանգահարել Սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն +(37410)58-56-01(117) հեռախոսահամարով կամ գրություն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով` allarmenian@mindiaspora.am, ministry@mindiaspora.am:

Share |

Գովազդ