Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Երկիր». Առանց Կճոյանի

Տեղադրվել է9:58 AM

Նախանձելի չէ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վիճակը այս օրերին։ Վերջին շաբաթների պատմությունները փոխել են հանրապետության ղեկավարության վերաբերմունքը նրա նկատմամբ։ Հիշեցնենք, որ մամուլում հրապարակվեցին որոշ տեղեկություններ՝ կապված այս հոգևորականի անձնական օգտագործման ավտոմեքենայի մակնիշի, վարչապետից ստացած զենքի մասին և, որ ամենաարտառոցն է, նրա որոշ փիլիսոփայական և աստվածաբանական խոհեր՝ կապված կանանց հետ հարաբերությունների և հոգևորականի անձնական կյանքի պատկերացումների մասին։

Երեկ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին այցելեց Հայաստանի ղեկավարությունը, իր հարգանքի տուրքը մատուցելու հանգուցյալ վարչապետի հիշատակին։ Այցելեցին, ի տարբերություն նախորդ տարիների, առանց Կճոյանի։ Հոգեհանգստի արարողությունը մատուցում էր Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը։

Share |

Գովազդ