Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Հայաստան Ռուսաստան 0:0
Տեղադրվել է9:49 PM

Ավարտվեց Հայաստան-Ռուսաստան ընտրական ֆուտբոլային մրցավեճը: "Եվրո-2012"-ի ընտրական այս հանդիպումն ավարտվեց 0:0: Կարծես հաշիվը ոգեւորել է հայ երկրպագուներին: Նրանք խաղից հետո շարունակում են վանկարկել` Հայաստան-Հայաստան:
Այդ վանկարկումները այս պահին լսվում են Հանրապետական մարզադաշտի հարակից բոլոր փողոցներում:
Ի դեպ, ռուս երկրպագուներին թույլ չեն տվել խաղից անմիջապես հետո դուրս գալ մարզադաշտից` հայ ֆուտբոլասերների հետ հնարավոր բախումներից խուսափելու համար: