Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ուզբեկստանը զգուշանում է SMS հեղափոխությունից

Տեղադրվել է3:09 PM

 Ուզբեկստանը հետխորհրդային պետություններից առաջինն արձագանքեց Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած ժողովրդական հուզումներին։ Ինչպես գրում է РБК daily-ն, Ոզբեկստանի կարգավորող մարմինը խնդրել է շուկայի մասնակիցներին կառավարությանը տեղյակ պահել իրենց ցանցերում կասկածելի բովանդակությամբ հաղորդագրությունների մասին։ Բացի այդ, իշխանությունների համապատասխան կարգադրության դեպքում օպերատորները ստիպված կլինեն անջատել ցանցը։
Այս մասին հաղորդում է Ուզբեկստանի կապի և տեղեկատվության գործակալության աղբյուրը, տեղեկությունը հաստատվել է նաև շուկայի մասնակիցների կողմից։ Նրանց խոսքերով՝ մարտի 14-ին ստացվել է պաշտոնական ծանուցում։ «Բացի այդ, համացանցի մուտքը վերահսկող օպերատորներին հանձնարարվել է հետևել սոցիալական կայքերում և ընդհանրապես ցանցում ակտիվությանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Վերջերս Թունիսում և Եգիպոսում տեղի ունեցած հեղափոխությունները արևմտյան ԶԼՄ-ները որակեցին որպես twitter- և facebook- հեղափոխություններ, քանի որ վարչակարգը տապալելու կոչերը հիմնականում տարածվում էին այդ սոցիալական կայքերի միջոցով։
 

Share |

Գովազդ