Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ֆրանսիան մի քանի ժամից նախատեսում է գնդակոծել Լիբիան

Տեղադրվել է3:48 PM

Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել մոտակա ժամերին մարտական գործողություններ սկսել Լիբիայի դեմ, հաղորդում է Agence Fresse-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցիչ Ֆրանսուա Բարուանի հայտարարությունը։

Մարտական գործողության մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն ավելի վաղ գործակալությունը վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, հայտնել էր, որ օդային հարվածներ են հասցվելու Լիբիային։

Մարտի 18-ի գիշերը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել ըստ, որի անհապաղ պետք է դադարեցնել պատերազմական գործողությունները Լիբիայում։

ՄԱԿ-ի ԱԽ թիվ 1973 բանաձեւը նախաձեռնել են Լիբանանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը: ՄԱԿ ԱԽ 15 անդամներից 10-ը կողմ են արտահայտվել, ձեռնպահ են եղել հինգ երկիր, այդ թվում`Ռուսաստանը, Չինաստանը եւ Գերմանիան:

Share |

Գովազդ