Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Քաղաքապետարանը ՀԱԿ–ին արգելել է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

Տեղադրվել է8:32 PM

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը մարտի 28-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` 2011թ. ապրիլի 14-ին, 15-ին և 16-ին ժամը 16.00-22.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնելու մասին:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.03.2011թ. որոշումներով արգելվել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքների օրերին՝ ապրիլի 14-ին, 15-ին, 16-ին, և դրանց հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:

Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքներն անցկացնել իրազեկումների մեջ նշված օրերին և ժամերին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն։

Share |

Գովազդ